Կալիֆոռնիայում տարրական դպրոցի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել

13:59 • 03.03.21

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում տարրական դպրոցի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել․ պայթուցիկ սարքը հաջողվել է վնասազերծել, Սակրամենտո քաղաքի շերիֆի գրասենյակին հղումով գրում է Los Angeles Times-ը:

Հաղորդվում է, որ երեքշաբթի առավոտյան Սակրամենտոյի տարրական դպրոցներից մեկի աշխատակիցն ահազանգել է ոստիկանություն՝ հայտնելով, որ դպրոցի հարևանությամբ գտնվող մայթին  կասկածելի խողովակ է տեսել։

Շերիֆի գրասենյակի հաղորդմամբ՝ մետաղյա խողովակի մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք է եղել։

«Պայթուցիկ սարքը տեղում վնասազերծվել է»,- հայտնել են իրավապահները:

Ոստիկանությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացնում։