Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման շուրջ 60 000 նոր դեպք է գրանցվել. RT

06:28 • 03.03.21

Բրազիլիայում կորոնավիրով վարակման դեպքերի թիվը հասել է 10 646 926-ի, հաղորդում է RT-ն:

Վերջին 1 օրում Բրազիլիայում հայտնաբերվել է վարակման 59 925 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 257 361 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան: