ՀԱՊԿ երկրները մտադիր են զարգացնել միջպետական տեղեկատվական փոխգործակցությունը

22:27 • 03.03.21

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների ներկայացուցիչները Ճգնաժամային արձագանքման հարցերով կենտրոնի հիման վրա քննարկել են երկրների միջպետական տեղեկատվական փոխգործակցության զարգացմանն ուղղված ծրագրերը: Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, այս մասին հայտնել են ՀԱՊԿ Միավորված շտաբից:

«Ժողովի նպատակը ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի և ազգային մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կատարելագործումն է», - մամուլի ծառայությունը մեջբերում է Միավորված շտաբ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սոդորովին:

Ինչպես հաղորդվում է, ժողովի մասնակիցներն քննարկել են ճգնաժամային արձագանքման համակարգին առնչվող արդիական հարցեր և նախանշել են տեղեկատվական փոխգործակցության կատարելագործման հիմնական ուղղությունները: ՀԱՊԿ-ում այս տարի, մասնավորապես, համատեղ մարզումներ կիրականացվեն կառույցի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների հետ: