Մակրոնը Ռոհանիին կոչ է արել վերադառնալ 2015 թ. միջուկային համաձայնագրով Իրանի ստանձնած պարտավորությունների կատարմանը

03:52 • 03.03.21

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իրանին կոչ է անում վերադառնալ 2015 թ. միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին, ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին Մակրոնն ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:

Էմանուել Մակրոնն անհրաժեշտ է համարել, որ իրանական կողմը շտապ քայլեր ձեռնարկի միջուկային համաձայնագրի բոլոր մասնակիցների հետ երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ:

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների ղեկավարները տարածաշրջանային ճգնաժամերին վերաբերող հարցեր են նաև քննարկել: Մակրոնը հույս է հայտնել, որ Իրանը ներդրում կունենա Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության ամրապնդման գործում: