Մյանմարի նախագահին նոր մեղադրանքներ են առաջադրվել. Reuters

10:50 • 03.03.21

Զինվորական հեղաշրջման ընթացքում ձերբակալված Մյանմարի նախագահ Վին Մինի դեմ երկու նոր մեղադրանք է առաջադրվել: Մարտի 3-ին այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաբանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկություններով՝ Վին Մինին այդ թվում մեղսագրում են սահմանադրության խախտում, որը պատժվում Է մինչև երեք տարի ժամկետով բանտարկությամբ: Մյուս մեղադրանքի բովանադակությունը չեն հայտնում: Ինչպես հայտարարել Է պետության ղեկավարի փաստաբանը, Վան Մինի գործով դատաքննության ժամկետն առայժմ հայտնի չԷ:

Փետրվարի 1-ին Մյանմարի զինվորականները հայտարարել են մեկ տարի ժամկետով արտակարգ դրություն սահմանելու և երկրի ղեկավարության, ներառյալ նախագահ Վան Մինի և պետական խորհրդական Աուն Սան Սու Չժիի պաշտոնազրկման մասին: Բանակի ներկայացուցիչները դա բացատրել են 2020 թվականի նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծարարություններով: Զինվորականները ներկայացրել են կաբինետի անդամների նորացված ցուցակը, նրանք արդեն զբաղեցրել են նախարարկան պաշտոնները: