Ավտոբուսներով տարված ոստիկաններ ու դիմակավորված անձինք` ԱԺ դարպասներից ներս (տեսանյութ)

17:28 • 03.03.21

Ազգային ժողովում այս պահին հարցուպատասխանի ժամ  է. գործադիր մարմնի անդամները պատասխանում են օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հարցերին:

Զուգահեռ ԱԺ շենքի դիմաց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն է: Tert.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ԱԺ դարպասներից ներս մեծաթիվ ոստիկաններ են, որոնք հսկում են Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, կան նաև դիպուկահարներ, ինչպես նաև դիմակավորված անձինք: