Պուտինը կոչ է արել կոշտ ճնշել ազգայնականությունն ու այլատյացությունը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ է կոշտ ճնշել ազգայնականությունն ու այլատյացությունը, ճնշել սադրիչների գործողությունները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ամենալուրջ ուշադրությունը պետք է դարձնել ծայրահեղականության դեմ պայքարին: Ես խնդրում եմ խստորեն զսպել ազգայնականության, այլատյացության, կրոնական թշնամանքի, բռնության քարոզչությունը, պատասխանատվության ենթարկել սադրիչներին»,-ասել է նա Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում:










