Այս մարդը 2 օր վիրավորեց, էշի տեղ դրեց բոլորին. Արթուր Մանուկյանը՝ ԲԴԽ նախագահի մասին (տեսանյութ)
Հայաստանում եղավ հեղափոխություն, որովհետև ՀՀ բնակչության 100 տոկոսն ուներ արդարության պահանջ, արդարության սով, արդարադատությունը իրականացնում եք դուք: Այս մասին Ազգային ժողովում, դիմելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, ասաց՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը:
«Մեր հեղափոխականների տապալումը 2,5 տարվա մեջ այդ արդարությունը որևէ կերպ է տեղից շարժել չկարողանալն է: Երկու օր մի մարդ, ո՞նց էր ազգանունը … Վարդազարյան ազգանունով մարդ երկու օր ապականեց ցանկացած ողջախոհություն և տրամաբանություն, վիրավորեց ամեն ինչ: Ասեց կայունության համար արել է հայտարարություն, որը բերել է անկայունության և քաղաքական փոթորիկի: Երբ մարդ խոսում է արդարությունից, արդարադատությունից, ես սարսափում եմ: Իրականում ինքը մեզ, հանրությանը ձեռ առավ, բայց քանի որ իր մոտ միշտ ստացվում է հակառակը՝ ինքը իրեն ձեռ առավ, ինքը իրեն վիրավորեց»,-ասաց նա:
Արթուր Մանուկյանը նշեց, որ Հայաստանում արդարադատությունը դրամապանակի չափից է կախված: Նա հարց բարձրացրեց, թե որտեղ եք տեսել պատգամավոր ծեծեն և ազատ արձակվեն: «Այս մարդը երկու օր վիրավորեց բոլորին, էշի տեղ դրեց բոլորին, անունը ի՞նչ էր, Վարդազարյանը, էշի տեղ դրեց, անամոթաբար, վիրավորելով ձեզ, վիրավորելով բոլոր դատավորներին, դուք եք ընտրել նրան»,-ասաց նա:










