«Դու պաշտպանեիր Արցախը. պատերազմի ժամանակ ես լիքը բան էի անում, այնքան, որ չեք պատկերացնի». իմքայլական պատգամավորը՝ ՀՅԴ-ական երիտասարդներին (տեսանյութ)
Պատերազմի ժամանակ ես լիքը բան էի անում, այնքան, որ չեք պատկերացնի: Այս մասին այսօր ԱԺ-ի մոտ ՀՅԴ մի խումբ երիտասարդներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե որտեղ է եղել պատերազմի ժամանակ և ինչու չի պաշտպանել Արցախը:
«Դու պաշտպանեիր Ղարաբաղը, ես պատգամավոր եմ, պաշտպանել եմ, ինչքան կարողացել եմ»,- ասաց Խաչատրյանը և հորդորեց երիտասարդներին չափավորել իրենց խոսքը:
Mediaport-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ երիտասարդները նույն հարցերն են ուղղել իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանին, սակայն վերջինս չի խոսել երիտասարդների հետ:
«Դուք Արցախն եք տվել, ձեր ավտոյին բան չի լինի»,- ասել են ՀՅԴ-ական երիտասարդները և հարվածել Սոնա Ղազարյանին սպասարկող ավտոմեքենային:










