Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. փաստաբան (տեսանյութ)

15:40 • 04.03.21

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արա Սաղաթելյանի փաստաբան Հակոբ Ենոքյանը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը 2 ամսով կալանավորել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախկին տնօրեն, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին՝ ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ գործով բավարարելով ԱԱԾ-ի միջնորդությունը: Արա Սաղաթելյանը մեղադրվում է 3 հոդվածով:

Փաստաբանի խոսքով՝  դատարանում շատ լավ քննարկում ընթացավ բողոքի վերաբերյալ:

«Առաջադրված մեղադրանքի անհեթեթությունը ապացուցելու համար պարոն Պողոսյանը հենց դատական նիստի ընթացքում համակցվեց համացանցի Proton VPN հավելվածով ու հենց այն IP հասցեով, որը վերագրվում է միայն այս գործով անցնող 4 անձանց: Փաստորեն պարզվեց, որ պարոն Պողոսյանն էլ է արդեն այդ խմբի անդամ և այդ առումով անհեթեթությունն առավել առարկայական դարձավ»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրեց նաև, որ Արա Սաղաթելյանը ներկա էր նիստին, ներկայացրեց իր դիրքորոշումը, իսկ դատարանը որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 16:00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում: