Հս. Կորեան փորձում է թաքցնել գաղտնի միջուկային օբյեկտը․ ամերիկյան հետախուզություն (լուսանկարներ)
Ամերիկյան հետախուզության հաղորդմամբ՝ արբանյակային նոր լուսանկարները ցույց են տալիս, որ Հյուսիսային Կորեան փորձում է թաքցնել գաղտնի միջուկային օբյեկտը, գրում է Mirror-ը։
Միդլբերի ինստիտուտի փորձագետի խոսքով՝ «Ճգնավորների թագավորությունը» (նկատի ունի երկրի իշխանություններին) Յոնդոկտոնի մոտակայքում գտնվող գաղտնի միջուկային օբյեկտի ստորգետնյա թունելների մուտքերը թաքցնելու նպատակով դրա շուրջ նոր կառույցներ է կառուցում։
«Առաջին լուսանկարները, որոնք արվել էին 2019 թվականի դեկտեմբերին, ցույց են տալիս թունելի մի քանի մուտք, իսկ 2021 թվականի փետրվարին արված լուսանկարներում դրանց վրա շենք է կառուցված»,-ասել է փորձագետը։
Ինչպես նշում է պարբերականը, երկրի նախագահ Ջո Բայդենի քննադատներն այդ լուսանկարների հրապարակումից հետո պահանջում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ պայքարի ծրագիր ներկայացնել։












