«Ոմանք ակնկալում էին՝ ՌԴ-ն կձախողի համավարակի դեմ պայքարը, բայց այդպես չեղավ»․ Պուտինը կոչ է արել միավորել ջանքերը կորոնավիրուսը հաղթահարելու համար
Միայն ջանքերը միավորելով է հնարավոր աշխարհում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակ տանել, «Մենք միասին ենք» փոխօգնության համառուսաստանյան ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ria.ru-ն։
«Մենք կարծում ենք, որ միայն ջանքերը միավորելով, այդ թվում՝ միջազգային ասպարեզում, կարելի է հասնել COVID-ի նկատմամբ վերջնական հաղթանակի»,- ասել է նա:
ՌԴ նախագահը հավելել է, որ «ոմանք ակնկալում էին՝ ՌԴ-ն կձախողի համաճարակի դեմ պայքարը, բայց այդպես չեղավ»։
«Այն, որ հիվանդացության մակարդակը շարունակաբար նվազում է՝ պետության և կամավորական շարժումների, մասնագետների, բժիշկների, բուժքույրերի, շտապօգնության բրիգադների և հենց պետության համալիր ջանքերի արդյունքն է»,- հավելել է Պուտինը։










