Նախաքննական մարմինը սպասարկեց Ադրբեջանի շահերը, արդյունքում Արա Սաղաթելյանը ձերբակալված է արդեն 14 օր, հուսամ՝ դատավորը վնգստացող չէ․ Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Նախաքննական մարմինը սպասարկեց Ադրբեջանի Հանրապետության շահերը, և Արա Սաղաթելյանն արդեն 14 օր է ձերբակալված է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանը:
«Ես այսօր առավոտյան առաջին բանը, որ արել եմ, հույս եմ հայտնել, որ դատավորը հայ է, վնգստացող չէ, չի սպասարկում Ադրբեջանի Հանրապետության շահերը, ինչպես նախաքննական մարմինը, որի պատճառով Արա Սաղաթելյանն արդեն ձերբակալված է շուրջ 14 օր»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:
Նա ընդգծեց, որ լիահույս է՝ Վերաքննիչ դատարանը կկայացնի արդար և օբյեկտիվ որոշում և որոշումը կայացնելուց առաջ կհիշի՝ ինչքան բան է արել Արա Սաղաթելյանը Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:
«Ես հույս ունեմ՝ Վերաքննիչը կկայացնի արդար որոշում և այս աբսուրդը կվերանա և բացի այդ, կարևոր բան տեղի ունեցավ, ով չգիտեր՝ ով է Արա Սաղաթելյանը, նրանք ճանաչեցին, և իմացան, թե ինչքան բան է արել և ինչքան օգուտ է տվել Հայաստանին: Դատարանը պետք է հաշվի առնի, որ Արա Սաղաթելյանը կապիտուլյանտի ավագ գործընկերոջը՝ Ալիևին, մեծ վնասներ է հասցրել և Արա Սաղաթելյանը մեկ րոպե շուտ պետք է ազատության մեջ լինի»,- ասաց նա:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահը նաև նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա քաղաքական հետապնդումները կրելու են շարունակական բնույթ, և ցանկացած մեկը կարող է անհիմն ձերբակալվել:
«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է անընդհատ լինելու են քաղաքական հետապնդումներ և եթե չհաջողվի իշխանափոխություն կատարել, ապա բոլորս ձերբակալվելու ենք, և բոլոր մարդիկ, ովքեր այդ խելագարին խանգարում են կալանավորվելու են»,- ասաց Նարեկ Սամսոնյանը:










