Հրվ. Կորեայում մահացած են գտել առաջին տրանսգենդեր զինվորին
Հարավային Կորեայում իր տանը մահացած են գտել առաջին տրանսգենդեր զինվորին, որը սեռափոխության վիրահատության պատճառով հեռացվել էր բանակից, գրում է BBC-ն։
Անցյալ տարվա հունվարին Բյուն Հի Սուն դատական հայց էր ներկայացրել երկրի զինվորական ղեկավարության դեմ՝ իրեն ծառայությունից հեռացնելու համար։ Նրա հայցը մերժվել էր հուլիսին։
Նա լրագրողներին հայտնել էր, որ իր գենդերային ինքնությունից բացի ցանկանում է բոլորին ցույց տալ, որ կարող է նաև երկիրը պաշտպանող լավ զինվոր լինել։
Նշվում է, որ 23-ամյա Բյուն Հի Սուն հոգեկան առողջության կենտրոնում բուժում է ստացել։ Հի Սուին բուժող բժիշկի խոսքով՝ փետրվարի 28-ից նրա մասին լուր չի ունեցել, ինչի կապակցությամբ անհանգստացել է և դիմել ոտիկանություն։
Նրա մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։










