Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234,2 մլն դրամ, որից շուրջ 43 մլն դրամը՝ պուրակի կառուցման համար

12:21 • 04.03.21

Տավուշի մարզպետարանին կտրամադրվի 234 մլն 228 հազար դրամ: Որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստի ընթացքում:

«Նշված գումարից Չինարի գյուղում բնակելի տան, օժանդակ շինությունների կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների համար կտրամադրվի 29.7 մլն դրամ, Ներքին Կարմիրաղբյուրում «Մայրիկ» մանկական պուրակի կառուցման աշխատանքների համար՝ 42.8 մլն դրամ, և 89 տների վերականգնման աշխատանքների համար՝ 161.6 մլն դամ»,- ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Շինաշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ: