Մեծ Բրիտանիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6000 դեպք. RT
Մեծ Բրիտանիայում 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 6000 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ նշելով, որ վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վարակման 6385 դեպք:
Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 4 194 785-ի: Այս մասին են վկայում բրիտանական կառավարության հրապարակած տվյալները:
Թագավորությունում 1 օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 315 պացիենտ: Համավարակի բռնկումից ի վեր՝ երկրում մահերի թիվը կազմում է 123 783:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել էր կորոնավիրուսի բրազիլական շտամով վարակման 6 դեպք:










