1 օրում՝ վարակման ավելի քան 71 հազար նոր դեպք. Բրազիլիայում վերջին 24 ժամում Covid-19-ի հետևանքով մահացել է 1910 մարդ. RT

04:20 • 04.03.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 71 704-ով: Այս մասին հայտնում է RT-ն:

Իչպես տեղեկացնում են երկրի առողջապահության նախարարությունից՝ վերջին 1 օրում Բրազիլիայում Covid-19-ով վարակված 1910 մարդ է մահացել:

Այսպիսով՝ Բրազիլիայում կորոնավիրուսի բռնկման սկզբից ի վեր վարակվել է 10 718 630 մարդ, մահացել՝ 259 271-ը, իսկ ապաքինվել է 9 591 590 մարդ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրազիլիայում 1 օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 60 հազար դեպք: