Արա Սաղաթելյանի կալանքը կապիտուլյանտի հերթական ռևերանսն է Ալիևին. Նարեկ Մալյան

03:02 • 04.03.21

Արա Սաղաթելյանի կալանքը ըստ իս կապիտուլյանտի հերթական ռևերանսն է Ալիևին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը:

«Վաղը ժամը 13:00-ին վերաքննիչ դատարանում կքննվի քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի կալանքի հարցը: Արա Սաղաթելյանին կալանավորել են զավեշտալի մեղադրանքով: Արա Սաղաթելյանի կալանքը ըստ իս կապիտուլյանտի հերթական ռևերանսն է Ալիևին:

Ես 13:00 լինելու եմ վերաքննիչ դատարանի դիմաց: Բոլոր իմ ընկերներին հուսով եմ վաղը կտեսնեմ այնտեղ»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: