Բրիտանիայում 7 մետր երկարությամբ առեղծվածային կենդանու մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)

23:51 • 04.03.21

Բրիտանիայի Ուելս վարչական շրջանում առնվազն 7 մետր երկարությամբ անհայտ կենդանու մնացորդներ են հայտնեբերել լողափերից մեկում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, առեղծվածային արարածը գլուխ չունի, ինչը նշանակում, որ դրա իրական չափսերը կարող էին շատ ավելի մեծ լինել: Մնացորդների քաշը կազմում է մոտ 4 տոննա: Մասնագետները դժվարանում են պարզել կենդանու տեսակը ծայրաստիճան քայքավածության պատճառով:

Կետանմանների ուսումնասիրության բրիտանական ծրագրի մասնագետ Մեթյու Ուեսթֆիլդի խոսքով՝ ափ նետված կենդանին սատկել է ծովում և լողափում է հայտնվել մակընթացության ժամանակ:

Կինը, որն առաջինն էր նկատել կենդանու մնացորդները, ենթադրել է, որ դրանք հսկայական շնաձկան են պատկանել: Մասնագետները սկզբում ենթադրում էին, որ գործ ունեն կետի մարմնի հետ, սակայն ոսկրային կառուցվածքը նման է ձկան կառուցվածքին և ոչ թե ծովային կաթնասունների: Այժմ նրանք հակված են ենթադրելու, որ հսկայական շնաձկան մնացորդներ են հայտանբերվել:

 

Բրիտանիայում 7 մետր երկարությամբ առեղծվածային կենդանու մնացորդներ են հայտնաբերել (լուսանկարներ)