ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չեղյալ է հայտարարել հինգշաբթի նիստ անցկացնելու ծրագրերը՝ Կապիտոլիումի տարածք ներխուժման մասին տեղեկությունների պատճառով. WP

03:14 • 04.03.21

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չեղյալ է հայտարարել հինգշաբթի նիստ անցկացնելու ծրագրերը՝ Կապիտոլիումի տարածք ներխուժելու հավանական դավադրության մասին տեղեկատվություն ստանալուց հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Washington Post-ին:

Ըստ թերթի, պալատը հրաժարվել է նիստի անցկացման մտքից այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները նախազգուշացրել են անհայտ զինված խմբի կողմից Կապիտոլիումի տարածք ներթափանցելու հնարավոր դավադրության մասին:

Ավելի վաղ Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել էր, որ բարձրացրել է անվտանգությունը՝ շենք մտնելու հավանական դավադրության մասին տեղեկատվության պատճառով: