Բայդենը ՆԱՍԱ-ին շնորհակալություն է հայտնել ամերիկացիների ոգին վերականգնելու համար

06:34 • 05.03.21

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ՆԱՍԱ-ին Մարս բոլորակի վրա «Perseverance» մարսագնացի տեղակայցման ծրագրի բարեհաջող ընթացքի կապակցությամբ՝ նշելով, որ վերականգնել են ամերիկացիների ոգին, հաղորդում է ТАСС-ը:

«Դուք ամերիկացիների շրջանում վերականգնել եք վստահությունը, որովհետև հարցեր էին տալիս, թե արդյոք ԱՄՆ-ը շարունակում է մնալ նույն պետությունը, թե ոչ: Այն, ինչ մենք արել ենք, աներևակայելի է: Մենք կարող ենք մարսագնաց իջեցնել Մարսի վրա, մենք կարող ենք կորոնավիրուսը հաղթել: Գիտության ու հույսի առկայության պարագայում չեն լինում այնպիսի խոչընդոտներ, որոնց պատճառով»,- ասել է Բայդեմը:

«Perseverance» մարսագնացը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի մակերևույթին փետրվարի 18-ին:

 

Բայդենը ՆԱՍԱ-ին շնորհակալություն է հայտնել ամերիկացիների ոգին վերականգնելու համար