Ֆրանսիայում համավարակի բռնկումից ի վեր շուրջ 88 000 մարդ է մահացել կորոնավիրուսից. RT

05:24 • 05.03.21

Ֆրանսիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 25 279 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված անձանց ընդհանուր թիվն հասել է 3 835 595-ի:

Համավարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսից 87 568 մարդ է մահացել:

Վարակման ամենից շատ դեպքեր արձանագրվել են Միացյալ Նահանգներում, որին հաջորդում են Հնդկաստանը, Բրազիլիան, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան:

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից աշխարհում մահացել է ավելի քան 2 միլիոն մարդ, որոնցից ավելի քան 400 000-ը՝ ԱՄՆ-ում: Մահացության ցուցանիշով առաջատար երկրներն են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան