Հունաստանում 6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

01:24 • 05.03.21

Հունաստանում 6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ТАСС-ը:

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է հունական Լարիսա քաղաքից 29 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ 144 000 մարդ է բնակվում:

Ցնցման օջախը գտնվել է 2 կմ խորության վրա:

Տուժածների և ավերածությունների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: