ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները. Bloomberg
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան դիտարկում են Ռուսաստանի նկատմամբ վերջինի կողմից քիմիական զենք կիրառելու համար նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունները, գրում է ամերիկյան «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ դիտարկվում է ռուսաստանցի տարբեր գործարարների նկատմամբ ու պետական պարտքի ոլորտում պատժամիջոցներ սահմանելու հարցը:
Լոնդոնը մտադիր է այդ քայլին գնալ Քիմիական զենքի արգելման կազմակերպության շրջանակում, որպեսզի համոզի վերջինին ճնշումներ բանեցնել Ռուսաստանի նկատմամբ:
ԱՄՆ-ը պատժամիջոցները կխստացնի, եթե Մոսկվան որոշակի պայմանների շուրջ զիջումների չգնա: Խոսքը, մասնավորապես, այնպիսի երաշխիքներ ստանալու մասին է, որ Ռուսաստանը կհրաժարկվի քիմիական զենք կիրառելուց և թույլ կտա ստուգումներ իրականացնել այն օբյեկտներում, որտեղ, ենթադրաբար, կարող են նմանատիպ զինատեսակներ պահվել:
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հնարավոր է, պատժամիջոցներ սահմանել ռուս գործարարների նկատմամբ «Մագնիտսկու ակտ»-ի շրջանակում, որը ենթադրում է միակողմանի պատժամիջոցների սահմանում ՌԴ պաշտոնատար այն անձանց նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, ոտնահարել են մարդկանց իրավունքները Ռուսաստանում:










