Սյունիքում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի. Արման Թաթոյան (տեսանյութ)
Մարդու իրավունքների պաշտպանի հետազուտությունների ընթացքում պարզ դարձավ, որ Սյունիզի մարզում պետք է ստեղծվի ապառազմականաղված գոտի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Սյունիքի մարզում պետք է ստեղծվի ապառազմականացված անվտանգության գոտի, մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմանում կատարված համակողմանի ուսումնասիրությունները, և ապացույցները վկայում են հենց այդ մասին, և այս հայեցակարգը հիմնված է միջազգային կանոնակարգերի վրա»,- ասաց նա:
Արման Թաթոյանը նաև նշեց, որ տվյալ գործընթացում կարևոր նշանակություն ունի նաև սահմանների որոշումը:
«Առաջին հերթին կարևորագույն նշանակություն ունի այս ողջ գործընթացի հետ կապված սահմանների որոշման մի քանի գործոններ, և մենք այդ գործոններով կսկսենք իրականացնել գործողություններ, որոնք հիմնված են միջազգային փորձի վրա»,- ասաց մարդու իրավունքների պաշտպանը:










