Նյու Յորք նահանգի օրենսդիրները քվեարկել են նահանգապետին արտակարգ լիազորություններից զրկելու օգտին

15:29 • 06.03.21

Նյու Յորք նահանգի Օրենսդիր ժողովի (խորհրդարանի) վերին և ստորին պալատները նախօրեին քվեարկել են նահանգապետ Էնդրյու Կուոմոյին արտակարգ լիազորություններից զրկելու օգտին, որը նա ստացել է մոտ մեկ տարի առաջ՝ կորոնավիրուսի համավարակի շրջանում օպերատիվ ղեկավարություն իրականացնելու համար: Այս մասին հաղորդում է CNBC-ը։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Վերին պալատում արտակարգ լիազորությունների վերացման օգտին քվեարկել է 43 օրենսդիր, դեմ՝ 30-ը։ Ստորին պալատում այդ նախաձեռնությանը կողմ են արտահայտվել 107 օրենսդիրներ, դեմ՝ 43-ը։

Նշենք, որ սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքների ֆոնին 
շատ քաղաքական և հասարակական գործիչներ պահանջում են նաև Կուոմոյի հրաժարականը։

Հիշեցնենք, որ Կուոմոյի երկու նախկին օգնականները՝ Շարլոտա Բենեթը և Լինդսի Բոյլանը, նրան մեղարդել էին սեռական ոտնձգությունների համար:Եվս մեկ կին Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին մեղադրել էր անվայել պահվածքի համար։

33-ամյա Աննա Ռուքի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերին` իր ընկերների հարսանիքի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Կուոմոն:

Կնոջ պնդմամբ՝ Նյու Յորքի նահանգապետը մոտեցել է իրեն և մի քանի բառ փոխանակելուց հետո բռնել է իր գոտկատեղիից։ Հանդիպելով Ռուքի դիմադրությանը՝ Կուոմոն, ենթադրաբար, ձեռքերը դրել է նրա դեմքին և փորձել է համբուրել նրա շուրթերը, ինչին ի պատասխան կինը շրջել է դեմքը՝ նահանգապետին պարզելով իր այտը: