Դալայ Լաման պատվաստվել է կորոնավիրուսի դեմ (լուսանկարներ)

16:16 • 06.03.21

Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ Լաման Covishield հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Նրան պատվաստել են Հնդկաստանի հյուսիսում գտնվող Դհարմսալա քաղաքի հիվանդանոցում, հայտնում է Associated Press գործակալությունը։

Պատվաստումից հետո 85-ամյա Դալայ Լաման մարդկանց կոչ է արել համարձակություն ցուցաբերել և պատվաստվել։

«Լուրջ խնդիրներից զերծ մնալու համար պատվաստումը չափազանց կարևոր է»,- ասել է նա:

Տիբեթի հոգևոր առաջնորդին պատվաստած բժիշկը հայտնել է, որ վերջինս համառել է պատվաստվելու համար մյուսների պես անձամբ հիվանդանոց ներկայանալ։

Tibetan spiritual leader Dalai Lama gets vaccine shot | Nation & World |  eastoregonian.com