ՌԴ-ում նավթով լի 17 ցիստեռն դուրս է եկել ռելսերից (լուսանկար)
Ռուսաստանի Խաբարովսկ երկրամասում 17 ցիստեռն դուրս է եկել ռելսերից, հայտնում է EurAsia Daily լրատվական կայքը՝ հղում տալով Արտակարգ իրավիճակների նախարարության հայտարարությանը:
«Բեռնատար գնացքի չորս ցիստեռներում հայտնաբերվել է նավթամթերքի կաթիլային արտահոսք: Բնապահպանական վնասը կանխելու համար երկաթուղու աշխատակիցները կառանձնացնեն տարածքը, որտեղ նավթի արտահոսք է տեղի ունեցել», - նշել է ԱԻՆ աշխատակիցը:
Պատահարը մարդատար գնացքների աշխատանքի խափանման պատճառ է դարձել։










