Նոր Զելանդիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

17:56 • 06.03.21

Այսօր նորզելանդական Կերմադեկ արշիպելագի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը հղումով գրում է ria.ru-ն։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 12։05-ին։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի հետևանքների սպառնալիքի «կանաչ մակարդակ» է հայտարարել, որը ենթադրում է զոհերի և տնտեսական վնասի փոքր հավանականություն։

Նշենք, որ շաբաթվա ընթացքում այդ տարածաշրջանում տեղի է ունեցել 4 հզոր երկրաշարժ, որոնցից ամենահզորը եղել է 8,1 մագնիտուդ ուժգնությամբ։