Եթե ասում եք սահմանագծում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները. Տիգրան Աբրահամյան

17:30 • 07.03.21

Եթե ասում եք սահմանագծում/սահմանանշում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Տավուշում ռուսական զորախմբի ներկայության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեք։

Եթե ասում եք սահմանագծում/սահմանանշում չեն իրականացնում, ապա ներկայացրեք ռուսական կողմի ներկայության դրդապատճառները։

Թե՞ որևէ մեկը հերքում է ռուսական կողմի ներկայությունը Տավուշում։

Եվ վերջինը, Տավուշի մարզպետին, Պաշտպանության նախարարի փոխանցեք, որ իրենք երկիրը հանձնած իշխանության ներկայացուցիչներն են և մունաթով թող իրենց վարչապետի հետ խոսեն. դեռ իրենց էլ կանդրադառնանք, թող չշտապեն»,- գրել է նա։

Ավելի վաղ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը գրել էր, որ Հայաստանի սահմանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր զինված ուժերի և սահմանապահ ժողովրդի կողմից լիարժեք պաշտպանվում է, իսկ ամենաչնչին վտանգի դեպքում բոլորս մեկ մարդու նման լինելու ենք սահմանին։

«Այս անբարո, անպատասխանատու գործողությունները համարում եմ անձնական վիրավորանք իմ և Տավուշի ժողովրդի հասցեին, անձնապես հետամուտ եմ լինելու, որպեսզի բոլորը առնվազն հրապարակայնորեն ներողություն խնդրեն»,- գրել էր նա: