Կատալոնիայում բողոքի ակցիաները շարունակվում են. ցուցարարները քարեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ

04:14 • 07.03.21

Իսպանական Կատալոնիայի տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաները շարունակվում են, հաղորդում է ТАСС-ը:

Ակցիաների ընթացքում թեև բախումներ, լուրջ միջադեպեր ու ձերբակալություններ տեղի չեն ունեցել, բայց ցուցարարները որոշ տեղերում շշեր, դյուրավառ նյութեր ու այլ առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ:

Իսպանացի ռեփերին 9 ամիս ազատազրկման են դատապարտել ահաբեկչության քարոզչության և թագավորական ընտանիքի հասցեին Twitter-ում, ինչպես նաև YouTube-ում հրապարակված երգում հնչեցրած վիրավորական հրապարակումների համար: