Չինաստանը հայտարարել է Ռուսաստանի հետ «քաղաքական վիրուսի» դեմ համատեղ պայքարի մասին
Ռուսաստանը և Չինաստանը ուս ուսի համակարգում են COVID-19 համավարակի քաղաքականացման դեմ պայքարը: Այս մասին Պեկինում ընթացող երկրի բարձրագույն օրենսդիր և խորհրդատվական մարմինների նիստերի ժամանակ լրագրողներին ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, գրում է «Իզվեստիան»:
«Չինաստանը և Ռուսաստանը համախմբել են իրենց ջանքերը և ու ուսի տված պայքարում են համաճարակի ֆոնին քաղաքական վիրուսի տարածման դեմ»,-հայտարարել է Չինաստանի արտգործնախարարը:
Նա ընդգծել է, որ երկու երկրներն էլ համատեղ կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունը և միջազգային իրավունքի հիմնական նորմերը: Ըստ Չինաստանի ԱԳՆ ղեկավարի, Մոսկվան և Պեկինը դարձել են օրինակները այն բանի, թե ինչպես պետք է վարել «հավասար և արդար քաղաքականություն»:
«Մենք համատեղ պաշտպանում ենք համագործակցության բազմակողմ ձևաչափերը: Չինաստանը և Ռուսաստանը համատեղ կպաշտպանեն ՄԱԿ-ի հեղինակությունը, կպահպանեն միջազգային իրավունքի նորմերը»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը:










