Շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակման են ենթարկվել Microsoft-ի ծրագրերից մեկի խոցելիության պատճառով
Շուրջ 40 ռուսական ընկերություններ հարձակումների են ենթարկվել՝ Microsoft Exchange Server ծրագրային ապահովման խոցելիության պատճառով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Կասպերսկու լաբորատորիա» ընկերությանը:
««Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետներն արձանագրում են, որ կորպորատիվ ցանցեր ներխուժելու համար այդ խոցելիությունների օգտագործման փորձերի թիվն աճում է: Ռուսաստանում արդեն շուրջ 40 ընկերություն է հարձակման ենթարկվել»,- հայտնել են ընկերությունից:
Փորձագետների տվյալներով՝ չարագործները խոցելիություններն օգտագործում են գաղտնի տվյալներ գողանալու համար:
Ավելի վաղ Microsoft-ից հայտնել էին, որ հաղորդագրությունների փոխանակման և համատեղ աշխատանքի Exchange Server ծառայությունում, որը լայնորեն օգտագործվում է կորպորատից հատվածի կողմից, 4 խոցելի կետեր են հայտնաբերել:










