Մոսկվայում մարտի 7-ին ռեկորդային քանակով տեղումներ են սպասվում

04:59 • 07.03.21

Կիրակի օրը Մոսկվայի շրջաններում ու Մերձմոսկվայում մինչև 9 մմ տեղումներ են սպասվում, հաղորդում է ТАСС-ը:

Ռուսաստանի հիդրոմետ ծառայությունից հայտնել են, որ տեղումների նման քանակը շատ մեծ է, քանի որ մորտը չոր ամիս է, տեղումների ամսական շեմը՝ 34 մմ, իսկ այդ դեպքում մեկ օրում կարող է արձանագրվել տեղումների ամսական քանակի մեկ քառորդը:

Կիրակի օրը Ռուսաստանի եվրոպական հատվածում տեղումենր են սպասվում, նաև՝ ձյան տեսքով, և քամու ուժգնացում: