Կորել է մոսկվացի նկարիչ Սերգեյ Ավերյանովը

12:18 • 07.03.21

Կորել է մոսկվացի նկարիչ Սերգեյ Ավերյանովը: Այս մասին տեղեկացնում է РЕН ТВ հեռուստաընկերությունը:

Հեռուստաալիքի տվյալներով` նկարչի կորելու մասին ոստիկանությանը տեղեկացրել է նրա կինը: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Սերգեյ Ավերյանովը ծնվել է 1960 թվականին Մոսկվայում, ավարտել է Սուրիկովի անվան Մոսկվայի պետական ակադեմիական արվեստի ինստիտուտը Մոսկվայի նկարիչների միության անդամ է: Մասնակցել է Մոսկվայի, հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսներին: Նա աշխատել է Նորվեգիայում և ԱՄՆ-ում գրաֆիկական արհեստանոցների աշխատանքներում: Նրա աշխատանքները կարելի է տեսնել Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Նորվեգիայի և Ճապոնիայի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: