Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում նիկաբ կրելու օրինականության վերաբերյալ

19:17 • 07.03.21

Շվեյցարիայում հանրաքվե է անցկացվում դեմքը հասարակական վայրերում ծածկելն արգելելու մասին: Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, շվեյցարացիներն այսօր քվեարկում են հասարակական վայրերում նիկաբ, փարանջա և դեմքը թաքցնելու հնարավորություն ընձեռող այլ տեսակի հագուստն արգելելու մասին առաջարկի շուրջ:

Արգելքի կողմնակիցներն ասում են, որ կանայք և տղամադրիկ պետք է հավասար իրավունքներ ունենան, իսկ նիկաբ և նմանատիպ հանդերձանք կրելը սահմանափակում է այդ իրավունքը: Կա նաև կարծիք, որ դեմքը ծածկող հանդերձանքի կրման արգելքը կամրապնդի անվտանգությունը՝ օգնելով դիմակայել հասարակական կարգը խախտող անձանց: Այս հարցում մեծ դեր է կատարում նաև ահաբեկչության դեմ պայքարը:  

Արգելքի դեմ հանդես եկողներն, իրենց հերթին նշում են, որ նիկաբ կրելու արգելքը մուսուլման կանանցից շատերին կզրկի տանից դուրս գալու և հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունից, քանի որ արգելքը տարածվելու է ընդհանուր հասանելիության փողոցների և հրապարակների վրա ողջ երկրի տարածքում: