2 ամիս հեռավար ձևաչափով սովորելուց հետո անգլիացի երեխաներն այսօր վերադարձել են դպրոց

17:38 • 08.03.21

Միլիոնավոր անգլիացի երեխաներ և դեռահասներ երկու ամսվա մեջ առաջին անգամ այսօր վերադարձել են դպրոց, գրում է Reuters-ը, նշելով՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված Անգլիայում դպրոցականները դարձյալ ստիպված էին դասերին մասնակցել հեռավար ձևաչափով: 

Նշվում է՝ Անգլիայում դպրոցների վերաբացումը կառավարության՝ կորոնավիրուսային սահմանափակումները մեղմելու չորս փուլից բաղկացած ծրագրի առաջին քայլն է, որի նպատակն է  կանխել հիվանդության նոր ալիքը:

Հիշեցնենք, որ համավարակից ի վեր՝ Մեծ Բրիտանիայում 28 օրվա ընթացքում արձանագրվել է 124 500 մահ, որն աշխարհում հիվանդության հետևանքով հինգերորդ մեծագույն պաշտոնական թիվն է, և վատագույնը՝ Եվրոպայում: