Իսրայելը բացում է իր սահմանները օտարերկրացիների, բայց ոչ զբոսաշրջիկների համար
Իսրայելի իշխանություններն այսօրվանից թույլատրել են առանձին կատեգորիաների պատկազնող մարդկանց մուտքը երկիր, գրում է korrespondent.net-ը, նշելով՝ նոր որոշումը, սակայն, չի տարածվում զբոսաշրջիկների վրա:
Նշվում է՝ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է լրացնել հատուկ առցանց ձևաթուղթ, որը պետք է վերանայվի Իսրայելի ներքին գործերի կամ արտաքին գործերի նախարարության ենթակա հանձնաժողովների կողմից:
Իսրայել մուտք գործելուն պես կպահանջվի կորոնավիրուսի բացասական ՊՇՌ թեստ, որն արվել է առավելագույնը 72 ժամ առաջ: Ժամանելուն պես կիրականացվի ևս մեկ թեստ: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ կլինի վավեր բժշկական ապահովագրություն:
Մասնավորապես, երկիր մուտք կգործել կկարողանան միայն Իսրայելի քաղաքացիություն չունեցող, սակայն կացության թույլտվություն ունեցող անձանց ամուսինները, պացիենտները, հարազատի հուղարկավորությանը մասնակցող անձինք, դատավարության մասնակիցները, միջազգային առաքելությունների և պատվիրակության անդամները, ինչպես նաև այնպիսի ներգաղթյալները, որոնց վերադարձը հնարավոր չէ հետաձգել:
Բացի այդ, բացառությունը տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք երկիր են ցանկանում մուտք գործել մարդասիրական նպատակներով կամ աղետի հետևանքվ օգնություն ցուցաբերելու առնչությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, մարտի 5-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին: Երկիրը պատվաստումների հարցում աշխարհում առաջատարն է և նախատեսում է պատվաստել ամբողջ չափահաս բնակչությանը մինչև մարտի վերջ:










