«Հասկանում եմ այն ցավն ու դաժանությունը, որի միջով նա անցել է». Սերենա Ուիլյամսն աջակցություն է հայտնել Մեգանին՝ վերջինիս նոր բացահայտումների առնչությամբ
Թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն աջակցություն է հայտնել Մեգան Մարքլին՝ նշելով, որ հասկանում է այն «ցավն ու դաժանությունը», որի միջով անցել է դքսուհին:
Ինչպես հայտնում է CNN-ը, Մեծ սաղավարտի 23-անգամյա հաղթողն աջակցության խոսքեր է հայտնել՝ լսելով հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցը, որում Մեգանը նշել է, որ թագավորական ընտանիքի անդամներից ոմանք մտահոգություն էին հայտնում դեռևս չծնված Արչիի մաշկի հավանական մգության վերաբերյալ, երբ Մեգանը հղի էր առաջնելով:
Ուիլյամն իր թվիթերյան էջում գրել է, որ «սեփական կաշվի վրա զգացել է, որ ռասիզմի ինստիտուտները և լրատվամիջոցները սովորաբար ստորացնում են կանանց և ոչ սպիտակամաշկ մարդկանց»:
«Այդ խոսքերն ինձ Հարին է փոխանցել: Ընտանիքի անդամները նրա հետ են զրուցել այդ թեմայով»,- Ուինֆրիին տված հարցազրույցում բացահայտել էր Մեգանը:
Հիշեցնենք, որ առաջին ընդարձակ հարցազրույցում, որի ժամանակ ամուսինները ներկայացրել են թագավորական ընտանիքում ապրած ժամանակահատվածի ծանր պահերը, Մեգան Մարքլը խոստովանել էր, որ պատրաստ է եղել ինքնասպան լինել հղիության ընթացքում:
2021 թվականի փետրվարին Բուքինգհեմյան պալատը հաստատել է Սասեքսի դուքսի և դքսուհու վերջնական հրաժարականը թագավորական ընտանիքի անդամի պաշտոնական պարտականությունները կատարելուց: Այժմ զույգն սպասում է երկրորդ երեխայի ծնունդին: Մարքլը հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ աղջկա է սպասում:










