«Առողջական վիճակը գնահատվում է լավ և կայուն». Բաշար ալ-Ասադը և նրա կինը կորոնավիրուսով են վարակվել

17:11 • 08.03.21

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը և նրա կինը՝ Ասման, վարակվել են կորոնավիրուսով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի նախագահի աշխատակազմին հղումով: 

«Նախագահ Ասադը և տիկին Ասմա Ասադը ՊՇՌ թեստ են հանձնել, որի արդյունքը ցույց է տվել, որ վերջիններս վարակվել են կորոնավիրուսով», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է՝ Բաշար ալ-Ասադի և կնոջ առողջական վիճակը գնահատվում է լավ և կայուն: