Իլոն Մասկը 1 շաբաթում շուրջ 27 միլիարդ դոլար է կորցրել՝ դառնալով աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդը
Tesla էլեկտրոմոբիլներ արտադրող ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մեկ շաբաթվա ընթացքում շուրջ 27 միլիարդ ԱՄՆ դոլար է կորցրել՝ դառնալով աշխարհի երկրորդ ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից հետո, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ 49-ամյա Մասկի կարողությունը դեռևս ուրբաթ գնահատվում էր 157 միլիարդ դոլար:
Անցած շաբաթվա ընթացքում Ջեֆ Բեզոսի՝ աշխարհի ամենահարուստ մարդու տիտղոսը հավակնելուց հետո Մասկն այժմ երկրորդ տեղում է՝ հետ մնալով Բեզոսից 20 միլիարդ դոլարով:










