Թրամփն ԱՄՆ նախագահի պաշտոնը լքելուց հետո առաջին անգամ վերադարձել է Նյու Յորք (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ղեկավարի պաշտոնը և Սպիտակ տունը պաշտոնապես լքելուց հետո առաջին անգամ վերադարձել է Նյու Յորք, գրում է Daily Mail-ը:
Նշվում է՝ նախկին նախագահը վերադառնալուն պես ուղևորվել է Trump Tower-ում գտնվող իր տուն, որը գտնվում է քաղաքի Մանհեթան թաղամասում:
Daily Mail-ի տեղեկություններով՝ Թրամփը շրջապատված է եղել թիկնապահներով: Ինչ վերաբերում է նրա կնոջը՝ Մելանյա Թրամփին, և որդուն՝ Բերոնին, ապա վերջիններս չեն ուղեկցել նախկին պաշտոնյային:
Հիշեցնենք՝ մինչ Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը զբաղեցնելը և 2017-ին Ապիտակ տուն տեղափոխվելը, ընտանիքը բնակվում էր Trump Tower-ում: Հունվարին երկրի ղեկավարի պաշտոնը լքելուց հետո հանրապետական գործիչը բնակություն է հաստատել Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո կալվածքում: 














