Հասարակածային Գվինեայում ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի (լուսանկար)

15:58 • 08.03.21

Հասարակածային Գվինեայի ռազմաբազայում տեղի ունեցած մի շարք պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ավելի քան 500-ը վիրավորվել են, հայտնում է տեղական AhoraEg պորտալը:

Ավելի վաղ հաղորդվում էր 17 զոհվածի և 420 վիրավորի մասին: Երկուշաբթի փլատակների տակ հայտնաբերվել են այլ զոհերի մարմիններ ևս: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք՝ կիրակի մի շարք հզոր պայթյուններ էին տեղի ունեցել Բաթա քաղաքում, որը երկրի ամենամեծներից մեկն է: Աղետի հետևանքով թաղամասերից մեկի գրեթե բոլոր բնակելի շենքերը վնասվել կամ ավերվել են:

Նախագահ Թեոդորո Օբիան Նգուեմա Մբասոգոն այս առնչությամբ հայտարարել է, որ Բաթայում գտնվող ռազմաբազայում ռմբակոծությունների պատճառ են դարձել բանակի և ֆերմերների «անփութությունը», որոնք կրակ են վառել պահեստների մոտ:

Explosiones en Bata: Se confirma otros 10 nuevos muertos descubiertos esta mañana bajo los escombros