Գլխավոր շտաբը պետք է վեր կենա ու այդ խաչը մեր ուսից գցի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, սա է մեր փրկությունը. քաղաքացի (տեսանյութ)
Նախագահը, որպեզի առճակատման չտանի, պետք է գոնե Սահմանադրական դատարան դիմի, բայց դա էլ հարցի լուծում չէ, իմ կարծիքով՝ ԳՇ իր հայտարարությունն արդեն արել է, եթե չեն հասկանում պետք է ուրիշ քայլեր անեն, ԳՇ-ն մենակ չէ, ամբողջ ազգաբնակչությունն իր կողմն է. Բաղրամյան պողոտայում ընթացող «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքացին:
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը առաջարկում է արտահերթ ընտրություններ, կարո՞ղ են այնպիսի ընտրութուններ կազմակերպել, որ հասարակությունը գոհ լինի, հանրահավաքի մասնակիցը նշեց, որ ընտրությունները հարցի լուծում չէ, այս վիճակով ընտրությունների գնալը ստացվում է, որ լեգիտիմացնում են Նիկոլ Փաշինյանի ամբողջ երեք տարվա կատարած անօրինականությունները։
«Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կկիրառի վարչական ռեսուրս, կյանքը ցույց տվեց, որ նա, եթե քայլ է անում, ապա միայն պաշտոնի համար, ինչ-որ ծրագիր ունի դա կատարելու, իսկ ի՞նչ կլինի ժողովրդի հետ՝ իրան չի հետաքրքրում: Հիմա բանակը, Գենշտաբը պետք է կանգնեն, ուժը նրանք են: Ես դիմեցի Երկրապահին, բայց իրենք դուրս չեն գալիս, չեն հասկանում, որ թուրքը եկավ իրենց է մորթելու, ուղղակի Գենշտաբը պետք է վեր կենա ու այդ խաչը մեր ուսից գցի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան, սա է մեր փրկությունը»:










