Փոքր-Վեդի գյուղի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

17:48 • 09.03.21

Մարտի 9-ին՝ ժամը 14:24-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր-Վեդի գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:38-ին, մարվել՝ 14:46-ին: Այրվել է «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենան։