Ավստրալիայի առողջապահության նախարարը հոսպիտալացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո

16:24 • 09.03.21

Ավստրալիայի առողջապահության նախարար Գրեգ Հանթը հոսպիտալացվել է վարակի կասկածով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց 2 օր անց: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ABC հեռուստաալիքին:

Հայտարարության համաձայն՝ Հանթը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութվ, նրա վիճակը կապված չէ պատվաստման հետ: Նախարարը գիշերը անցկացնելու է հիվանդանոցում` հսկողության տակ:

«Նշվում է, որ նրա վիճակը կապված չէ պատվաստանյութի հետ»,-ասված է հայտարարության մեջ: