Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է սահմանվել. ТАСС

01:52 • 09.03.21

Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում երկուշաբթի երեկոյան կսահմանվի պարետային ժամ՝ կորոնավիրուսային իրավիճակի պատճառով: Այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել երկրի մայրաքաղաքի Դաշնային շրջանի նահանգապետ Իբանեյս Ռոշան, գրում է ТАСС-ը:

«Իրավիճակը ծայրահեղ է: Ես հայտարարում եմ պարետային ժամ, որը կսկսվի այսօր՝ ժամը 22-ից: Բոլորը, ովքեր գտնվում են Դաշնային շրջանի տարածքում, պետք է տներում մնան ժամը 22-ից մինչև առավոտյան 5-ը: Տեղաշարժի սահմանափակումները կգործեն մինչև մարտի 22-ը»,- գրել է քաղաքական գործիչը թվիթերյան իր էջում:

Շրջանի ղեկավարի կարծիքով՝ նման սահմանափակումը «հիվանդության տարածմանը հակազդելու միակն տարբերակն է»: Ժամը 22-ից հետո աշխատելու թույլտվություն ունեն առողջապահական հաստատությունները, անասնաբուժական կլինիկաները և թաղման բյուրոները: