Աշխարհում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակումների թիվը գերազանցել է 354 հազարը. RT

00:12 • 09.03.21

Աշխարհում վերջին 1 օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 354 հազար դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած տվյալներին:

Նշվում է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը կազմում է 354 629:

Ընդհանուր առմամբ, աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 116 521 281 դեպք:

Բացի դա, Covid-19-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 2 589 548-ի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը ներկայացրել է աշխարհի երկրների առաջին դեմքերի ցուցակը, որոնք վարակվել են COVID-19- ով 2020-2021 թվականներին: