Բենզին են լցրել կին ոստիկանների վրա և հրկիզել նրանց. Մեքսիկայում ֆեմինիստական ցույցի հետևանքով ավելի քան 80 անձ է վիրավորվել
Բողոքելով խտրականության և բռնության դեմ՝ Մեքսիկայում ֆեմինիստները բենզին են լցրել և այրել կանանցից բաղկացած ոստիկանական շղթան, որի հետևանքով 62 ոստիկան և 19 քաղաքացիական անձ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է Մեքսիկայի մայրաքաղաքի հանրային անվտանգության նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հիշեցնենք՝ երկուշաբթի Մեխիկոյում իրականացվել էր համերաշխության երթ՝ հավասար իրավունքների և ազատության համար: Մայրաքաղաքի իշխանություններն այս առնչությամբ ցանկապատել էին պատմական շենքերն ու հուշարձանները՝ դրանք վանդալիզմից պաշտպանելու համար:
Նշվում է՝ ակցիան սկսվել է քաղաքի կենտրոնում գտնվող հեղափոխության հրապարակում, որտեղ ցուցարարների մեծ մասը քանդել էր 67 մետրանոց ցանկապատը, որից հետո մուրճերով և ներկով շարժվել էր դեպի Անկախության հրապարակ, որտեղ գտնվում է Ազգային պալատը:
Հասնելով նախագահական նստավայրին՝ ակցիայի մասնակիցներին հաջողվել է կոտրել շենքի մետաղական ցանկապատը, որտեղ նրանց է դիմավորել ոստիկանական անզեն շղթան: Ակտիվիստները բենզին են լցրել կին ոստիկանների վրա, որոնք կանգնած են եղել մուտքի մոտ և հրկիզել են նրանց:
Լրագրողները, որոնք, ըստ ակտիվիստների, սխալ են լուսաբանել երկրում կանանց գործադրվող բռնության խնդիրը, ցույցի իրականացման վայրից դուրս են հանվել. ակտիվիստները նրանց վրա ներկեն լցրել:










