Առաջին կին տիեզերագնացը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

14:37 • 09.03.21

Պետդումայի պատգամավոր, առաջին կին տիեզերագնաց, 84-ամյա Վալենտինա Տերեշկովայի մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմիններ են ձևավորվել պատվաստման արդյունքում:

Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշենք՝ Վոլոդինը բազմիցս կոչ է արել իր գործընկեր այն պատգամավորներին, որոնց մոտ հակացուցումներ  կան և որոնք տարիքով մեծ են, իրենց մասին հոգ տանել և անցնել հեռավար աշխատանքի: Մասնավորապես, նա դիմել է պատգամավորներ Վալենտինա Տերեշկովային և Արթուր Չիլինգարովին:

Բացի այդ, նա հիշեցրել է, որ շատ պատգամավորներ արդեն իսկ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, այդ թվում՝ «Միացյալ Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նեերովը, ՌԴ Կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին: